Skype-ը թույլ է տալիս տեսազանգի ընթացքում խամրեցնել հետևի ֆոնը

Skype-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս տեսազանգի ժամանակ խամրեցնել հետևի ֆոնը՝ ծածկելով սենյակում տիրող խառնաշփոթը։ Նորույթը դեռևս հասանելի չէ սմարթֆոնների համար և միայն համակարգչով կարող եք ակտիվացնել այն։ Դա անելու համար պետք է՝

  • Բացել Skype-ը համակարգչով
  • Կատարել տեսազանգ
  • Հովեր անել տեսազանգի պատուհանի վրա
  • Սեղմել ‘Blur my background’

Հիանալի է, չէ՞։ Այժմ ոչ ոք չի տեսնի, թե որտեղից եք խոսում և ինչ վիճակ է այնտեղ տիրում։

18.02.2019

Skype, Blur, Background, Նորություններ