Microsoft-ը խորհուրդ է տալիս չօգտվել Internet Explorer-ից

Այս շաբաթ իր բլոգ փոստում Windows-ի գլխավոր ճարտարապետ Քրիս Ջեքսոնն ընկերություններին հորդորել է անցում կատարել ժամանակակից բրաուզերների։

Ըստ նրա՝ խնդիրը համատեղելիության մեջ է։ Իրենք չեն ապահովում ժամանակակից վեբ ստանդարտներ Internet Explorer-ի համար, մինչդեռ շատ բրաուզերներ հիանալի են աշխատում։ Ծրագրավորողները մեր օրերում չեն թեստավորում Internet Explorer-ը, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն օգտագործել որպես գլխավոր բրաուզեր։

Նա մեկնաբանություններում նշում է, որ մարդկանց չի ստիպում ընդհանրապես չօգտվել նրանից, այլ խորհուրդ է տալիս այն չօգտագործել ամեն ինչի համար։ Իսկ թե որը կընտրեն մարդիկ, իրենց որոշելունն է, նա որևէ մեկը չի պարտադրում։  

06.04.2019