iOS 12.2-ն արդեն հասանելի է նոր ու սպասված թարմացումներով

iOS 12.2 թարմացումն արդեն հասանելի է iPhone-ներում ու iPad-ներում։ Թարմացումը թույլ է տալիս նորությունների բաժանորդագրության Apple News Plus-ը, որի մասին խոսել ենք այստեղ։

Մյուս գործառույթը Apple TV-ին Siri-ի օգնությամբ կառավարելն է։ Դրանից օգտվելու համար պետք է ձեր Apple TV-ն թարմացնել 12.2-ի։

Նոր թարմացումը նաև նոր AirPods-ից, ինչպես նաև iPad Pro-ի Logitech Crayon մատիտից օգտվելու համար է. այն նախկինում սահմանափակ էր վեցերորդ սերնդի iPad-ում։

Apple-ը հայտնում է, որ թարմացման մեջ առկա է նաև չորս նոր Animoji՝ ընձուղտ, կետ, վարազ և բու։

Նոր ծրագրում կան նաև բագ ֆիքսեր և այլ բարելավումներ։

Ծրագիրը թարմացնելու համար գնացեք “Settings”»“General”»“Software Update”։

26.03.2019