Google-ը հեշտացրել է ամսաթվով որոնումներ կատարելը

Փնտրում եք մի բան, որը տարիների պատմություն ունի, սակայն որոնման արդյունքներում միայն թարմ նյութե՞րն են։ Google-ն արդեն հեշտացրել է ամսաթվով որոնումներ կատարելը։ Օրինակ, եթե ցանկանում եք որոնել նյութեր, որոնք գրվել են ինչ-որ ժամանակից առաջ, ապա պետք է գրեք ‘before’, իսկ եթե հետո՝ ‘after’։ Օրինակ՝ «կայքի անունը» google before:2018-01-01։ Կարող եք ամսաթիվը չգրել և թողնել միայն տարին։

 

Ի դեպ միջանկյալ ժամանակահատված ևս կարող եք նշել, ինպես պատկերված է նկարում։

 

Google-ը 2009 թվականից թույլ է տալիս ֆիլտրել տվյալներն ըստ ամսաթվի։ Դա կարող եք անել Tools կոչվող մենյուից, ապա ‘Any Time’-ից ընտրել ցանկալի ժամանակահատվածը։ Իսկ եթե սեղմեք ‘Custom Range’, ապա կկարողանաք նշել կոնկրետ ժամանակահատված։

 

 

11.04.2019