Gmail-ը թույլ կտա նախապես պլանավորել նամակների ուղարկումը

Իր 15 ամյակի առիթով Gmail-ն ավելացրել է նոր գործառույթ, որը թույլ կտա նախապես պլանավորել, թե երբ եք ցանկանում ուղարկել էլ. նամակը։

Այդ գործառույթի նպատակն է հարգել նամակը ստացողի աշխատանքային ժամերը՝ ի վիճակի լինելով նամակ գրել սեփական աշխատանքային ժամի ընթացքում։ Սա հատկապես հիանալի է տարբեր ժամային գոտիներում գտնվողների համար։

Նման գործառույթով կարող եք ընտրել նամակի ուղարկման օրն ու ժամը, որը հասանելի է ‘send’ կոճակի կողքին։

02.04.2019