Facebook-ն օգտատերերից էլ. փոստի գաղտնաբա՞ռ է պահանջում

Համացանցում են տարածվել լուրեր՝ ըստ որոնց Facebook-ն օգտատերերից պահանջում է իրենց էլ. փոստի հասցեի գաղտնաբառը։ Նամակում ասվում է՝ «Facebook-ից օգտվել շարունակելու համար պետք է հաստատեք ձեր էլ. փոստի հասցեն։ Քանի որ գրանցվել եք էլ. փոստով, դուք դա կարող եք ավտոմատ անել»։ Իսկ դրանից հետո պահանջվում է մուտքագրել էլ. փոստի հասցեի գաղտնաբառը։

Անվտանգության խորhդատու Ջեյք Վիլիամսը նշում է, որ դա ավելի քան անարդար է։ Նրանք չպետք է պահանջեն գաղտնաբառեր։ Եթե նման կերպ պետք է մուտք գործել կայք, ապա ավելի լավ է մուտք չգործել։

Facebook-ն այդ ամենին ի պատասխան նշել է, որ իրենք հասկանում են, որ գաղտնաբառի հաստատում պահանջելը լավ լուծում չէ և պատրաստվում են վերջ դնել նման պրակտիկային։

Facebook-ը նաև նշել է, որ օգտատերերն ունեն այդ քայլը շրջանցելու իրավունք և կարող են իրենց հաշիվ մուտք գործել իրենց հեռախոսահամարին կամ էլ. փոստին ուղարկված կոդով։ Նման տարբերակ է հայտնվում “Need help?” սեղմելուց հետո։

Այս ամենը հատկապես անհանգստացնող է դարձել այն բանից հետո, երբ պարզվել է, որ «Facebook-ի օգտատերերի տվյալները հասանելի են եղել աշխատակիցներին»։

03.04.2019