Facebook-ի օգտատերերի տվյալները հասանելի են եղել աշխատակիցներին

Krebs On Security-ն հայտնում է, որ Facebook-ը միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը պահել է սովորական տեքստերի տեսքով, որոնցում աշխատակիցները հեշտությամբ կարող էին որոնում կատարել։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոտ 200-600 միլիոն օգտատիրրոջ տվյալ հասանելի է եղել Facebook-ի շուրջ 20,000 աշխատակցի։

Facebook-ի ծրագրավորողներից Սքոթ Ռենֆրոն նշել է, որ իրենք չեն բացահայտել մի դեպք, որ որևէ մեկը դիտավորյալ որոնի ինչ-որ մեկի գաղտնաբառը կամ այն օգտագործի հատուկ նպատակով։

Նրանք, ում գաղտնաբառերը եղել են ցուցակում, ստիպված չեն լինի փոխել դրանք, քանի որ դրանք ընկերության սահմաններից դուրս չեն հանվել։

 

25.03.2019