Apple-ի եկամուտը նվազել է 15%-ով

Ըստ եկամուտների վերաբերյալ վերջերս կատարված հայտարարության՝ Apple ընկերության եկամուտը նվազել է 15 %-ով, և ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հաստատել է այդ տեղեկատվությունը։

Վերջին երեք եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է  $84.3 միլիարդ դոլար։ Այս թիվը շատ ընկերությունների համար երազանք է մնում, սակայն Apple-ի համար այն տխրեցնող է։ Ընկերությունը եռամսյակի համար շուրջ $93 միլիարդ էր կանխատեսել, սակայն ունեցել է  $9 միլիարդի պակասուրդ։

Ահա  Apple-ի եկամուտների վերաբերյալ հայտարարությունը՝

Ընդհանուր մաքուր եկամուտ: $84.3B (Q4 2018) vs. $ 88.2B (Q4 2017)

Ծառայություններ: $10.8B (Q4 2018) vs. $9.1B (Q4 2017)

Աքսեսուարներ: $7.3B (Q4 2018) vs. $5.4B (Q4 2017)

iPad: $6.7B (Q4 2018) vs. $5.7B (Q4 2017)

Mac: $7.4B (Q4 2018) vs. $6.8B (Q4 2017)

iPhone: $51.9B (Q4 2018) vs. $ 61.1B (Q4 2017)

Ընկերությունն այս ամենում հիմնականում մեղադրել է Չինաստանին՝  iPhone-ի էժանագին մարտկոցներ վաճառելու համար։

Թիմ Քուկը հայտնել է նաև, որ, այնուամենայնիվ, ընկերությունը շարունակում է առաջ գնալ։

18.02.2019