Android-ի անտիվիրուսների երկու երրորդը ճանաչվել է անպետք (copy)

AV-Comparatives-ի կողմից անցկացված թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Android սարքերի անտիվիրուսային հավելվածների երկու երրորդն առհասարակ չեն ապահովում որևէ պաշտպանություն։ 250 հավելվածներից միայն 80-նն է կարողացել համապատասխանել պահանջներին և որևէ պաշտպանություն ապահովել։

Ինչու՞մն է խնդիրը։ Ձախողման հիմնական պատճառը հավելվածների կողմից կոդը սկանավորել չկարողանալն է։ Շատերն աշխատում են հին ցուցակներով և չեն կարողանում բացահայտել վիրուսների փաթեթեները վստահելի հավելվածներում (օրինակ՝ 'com.facebook' կամ 'com.whatsapp')։։

Ձախողած ծրագրերից էին նաև հայտնի Kaspersky Lab, McAfee, Avast, AVG, Trend Micro անտիվիրուսները։ Իսկ իրենց չարդարացնող անտիվիրուսների ողջ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

18.03.2019