Ֆիլմեր դիտելու 'КиноПоиск' կայքը թույլ կտա ճանաչել դերասանի ինքնությունը

‘Яндекс’-ի և ‘КиноПоиск’-ի արհեստական բանականությամբ աշխատող DeepDive ալգորիթմը թույլ կտա ճանաչել դերասանի ինքնությունը։ Գործառույթի էությունը կայանում է նրանում, որ այսուհետ հնարավոր կլինի տեսնել որոշակի պահի ցուցադրվող դերասանի մասին տեղեկություն և ճանաչել նրա ինքնությունը։

Գործառույթն առայժմ աշխատում է Samsung և LG սմարթ հեռուստացույցների «КиноПоиск» հավելվածում, իսկ հետագայում հասանելի կլինի նաև համակարգչով։

Ծառայությունից օգտվելու համար պետք է բաժանորդագրվել 'КиноПоиск'-ին և այն հասանելի կլինի ավելի քան 150 ֆիլմերում։

13.04.2019