Բանկային քարտ և ավելին։ Ի՞նչ ներկայացրեց Apple-ը մարտի 25-ին

Մարտի 25-ին տեղի ունեցավ Apple-ի միջոցառումը, որի ընթացքում ընկերությունը հանդես եկավ նորություններով։ Ահա, թե որոնք էին դրանք։

 

Apple News

Ամսական 9.99 դոլար բաժանորդագրությամբ ԱՄՆ-ում և Կանադայում օգտատերերը կարող են ընթերցել լուրեր։ Առաջին ամիսն անվճար է, իսկ ամսավճարը նույնն է ողջ ընտանիքի համար։ Նրանց համար հասանելի կլինի շուրջ 300 ամսագիր։ Ընկերությունը նշում է, որ գովազդատուները չեն կարող հետևել, թե երբ են մարդիկ կարդում, հետևաբար, նրանք չեն ստանա թիրախավորված գովազդներ՝ ըստ ընթերցված նյութերի բնույթի։

 

Apple Card

Apple-ը նաև ներկայացրել է բանկային քարտ։ Ի տարբերություն այլ հավելվածների, հասանելի կլինի iPhone քարտ, որը թվայնացվում է Wallet հավելվածի վրա, ուր կարող եք տեսնել ձեր հաշվի մանրամասները։ Այն նաև թիրախավորում է գնումների վայրը և խանութները՝ օգնելու հիշել, թե որտեղից եք կատարել գնումը։

Ամեն նոր գնում կատարելիս գեներացվում է նոր կոդ, քարտը չունի կրեդիտային քարտի համար, ստորագրություն կամ պահպանման ժամկետ։

Քարտը ներկայացված է Goldman Sachs-ի և Mastercard-ի հետ համատեղ և առաջարկում է 2 տոկոս քեշբեք (3 տոկոս Apple-ից գնումների դեպքում), որն ամեն օր նստում է Apple Pay հաշվին։ Apple-ը կառաջարկի նաև նույն քարտի ֆիզիկական տարբերակը, բայց մեկ տոկոս քեշբեքով։ Քարտը հասանելի կլինի այս ամառ դեռևս միայն ԱՄՆ-ում։

 

Apple Arcade

Ընկերությունը ներկայացրել է նաև Apple Arcade խաղային բաժանորդագրության ծառայությունը։ Apple-ի տարբերակը բաժանորդագրություն է App Store-ում հասանելի խաղերին։ Ամսավճարը դեռ հայտնի չէ, բայց նշվում է, որ դրանով հասանելի կլինի շուրջ 100 խաղ, որոնք կան միայն iOS-ում։ Խաղերը հնարավոր կլինի խաղալ նաև օֆլայն և բոլոր Apple սարքերով։

 

Apple TV Channels

Apple TV-ի թարմացումը ներառում է այնպիսի ալիքներ, ինչպիսիք են HBO, PBS, CBS, Acorn TV և Tastemade-ը։ Բաժանորդագրվող մարդիկ կարող են ընտրել, թե որ ալիքներին են ցանկանում բաժանորդագրվել և որի համար են պատրաստ վճարել՝ ի տարբերություն ավանդական փաթեթների, որոնք առաջարկում են կաբելային ընկերությունները։

Apple TV-ն թարմացում կստանա այս ամիս, իսկ հավելվածն աշնանը հասանելի կլինի նաև Mac-ի համար։ Այն կունենա տարածքային սահմանափակում, սակայն դեռ հայտնի չէ, թե որ երկրները կօգտվեն թարմացումից։

 

Նաև Apple TV Plus

Ալիքների թարմացումից բացի հասանելի կլինի Plus փաթեթը՝ օրիգինալ ծրագրերի համար, որի մասին ընկերությունը շատ չի մանրամասնել։ Միայն հայտնի է, որ այն հասանելի կլինի աշնանը՝ օնլայն և օֆլայն դիտման համար։

 

26.03.2019