Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

2012 թվականի փետրվարի 7-ից Զոհրապ Եգանյանի նախաձեռնությամբ նշվում է համացանցում հայատառ գրելու օրը։ Այդ կոչը մեծ տարածում է գտել, ստեղծվել են բազմաթիվ հավելվածներ՝ ապահովելով հայերեն ստեղնաշար։ Այսօր արդեն գրեթե բոլոր սարքերում առկա է հայերեն ստեղնաշար, իսկ կոչն իրեն, կարելի է ասել, արդարացրել է։ Նշենք նաև, որ հայատառ գրելու կարևորությանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

18.02.2019

Հայերեն, Հայատառ