Ահա թե ինչու է Huawei-ն արդեն հսկայական բրենդ

Huawei-ը հայտարարել է իր նախորդ տարվա ֆինանսական տվյալները։ Ընկերության եկամուտը հասել է 105 միլիարդ դոլարի՝ գրանցելով 20 տոկոս աճ։ Ըստ The New York Times-ի՝ Huawei-ն արդեն Google-ի և Microsoft-ի հետ նույն հարթակում է, որոնք երկուսն էլ նախորդ տարի հատել էին 100 միլիարդ դոլարի սահմանը։

Այս հսկայական աճը պայմանավորված է Huawei սմարթֆոններից (հատկապես Mate 20 և Mate 20 Pro) ստացվող եկամտի 45 տոկոս աճով։

29.03.2019