Microsoft Word-ի գործառույթներ, որոնք քչերը գիտեն

Թվում է, թե ամեն ինչ գիտե՞ք Microsoft Word-ի մասին, եկեք պարզենք հիմա։ Ահա մի քանի գործառույթ, որոնք շատ քչերին են հայտնի։

 

Կիսվել փաստաթղթով

 

Եթե ցանկանում եք ձեր փաստաթղթով կիսվել ընկերոջ հետ, ապա սեղմեք վերևի աջ անկյունի ‘Share’ կոճակը։

Best Microsoft Word Online Tips And Tricks 18

 

Կարող եք ընտրել տարբեր մարդկանց և նրանց թույլ տալ փաստաթղթում կատարել տարբեր գործողություններ։

 

Պահպանել որպես PDF

 

Եթե ցանկանում եք ձեր Word փաստաթուղթը պահպանել որպես PDF, ապա գնացեք  File > Save As > Download as PDF։

 

Ավելացնել մեկնաբանություններ

 

Եթե արդեն ավելացրել եք նոր մարդկանց և ցանկանում եք մեկնաբանություններ թողնել, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ է պետք ֆայլում փոփոխել և այլն, ապա սեղմեք Insert > Comment։

 

Փաստաթուղթը վերածել վեբ էջի

 

Եթե ցանկանում եք ձեր փաստաթուղթը բացել վեբ էջում, ապա սեղմեք  File > Transform > Transform to Web Page։

 

Կարող եք արդեն ունենալ հղում և այն ուղարկել ընկերներին և նույնիսկ կոդ դնել նրա վրա։

 

Տեղադրել կոդը

 

Սեղմեք File > Share, ապա Embed, որտեղից կարող եք վերցնել փաստաթղթի կոդն ու այն դնել որևէ կայքում։

 

 

Որոնել նույն բառը

 

Word-ում նույն բառը որոնելու համար սեղմեք F5 և փոփոխեք այն ամբողջ տեքստի համար։

27.05.2019