Որտե՞ղ պահել համակարգչի ֆայլերը և ինչպե՞ս խնայել ավելի շատ տարածք

Եթե ցանկանում եք խնայել ձեր համակարգչի հիշողության ծավալը, բայց չգիտեք, թե որտեղ պահել ձեր ֆայլերը, որպեսզի նրանք լինեն ապահով ձեռքերում, ապա այստեղ կգտնեք հարմար տարբերակ։

 

Պահպանել Cloud-ային ծրագրերում

Առավելություններ՝

  • Անվճար տարածք
  • Ամբողջ աշխարհից մուտք գործելու հնարավորություն
  • Տվյալների անվտանգ փոխանցում

Թերություններ՝

  • Տարածքի սահմանափակում
  • Կայքի փակման փոքր ռիսկ
  • Ինտերնետի բացակայությամբ պայմանավորված անհասանելիություն

Cloud-ային պահպանումը շատ վստահելի ու հեշտ հասանելի է բոլոր սարքերի համար որտեղ էլ որ լինեք։ Նման ծրագրերը պահպանում են ձեր նյութերը ձեր իսկ հաշվում, որտեղ կարող եք մուտք գործել ցանկացած վայրից։ Նման ծրագրեր են՝

iCloud-ը Apple-ի համար, որը տրամադրում է 5ԳԲ տարածք, իսկ հավելյալ տարածքը վճարովի է։ Windows-ի օգտատերերը ևս կարող են իրենց ֆայլերը սինխրոնիզացնել iCloud Drive-ի հետ։

Google Drive-ը Gmail-ի միջոցով հասանելի «պահեստ» է, որտեղ կարող եք պահել 15ԳԲ ծավալով նյութեր։ Այն կարող եք սինխրոնիզացնել ձեր համակարգչի հետ։ Drive կարող եք մուտք գործել սեղմելով նկարում պատկերված քառակուսուն և ընտրել համապատասխան նշանը։

OneDrive-ը տրամադրում է 5ԳԲ անվճար տարածք և նույնպես հրաշալի օգնական է։

Dropbox-ն առաջարկում է անձնական և բիզնես բաժանորդագրություններ, իսկ անձնական հաշիվն ունի 2GB անվճար տարածք։

Նմանատիպ ծրագրեր են նաև MegaBackup, Nextcloud, Box, Spideroak One, iDrive և շատ ավելին, սակայն ավելի վստահելի են նշավծա աղբյուրները, իսկ ամենահարմարը Google Drive-ն է։ Նրանք ունեն նաև բջջային հավելվածներ։

 

Պահպանել արտաքին կոշտ սկավառակում

Առավելություններ

  • Հեշտ օգտագործվող
  • Տվյալների փոխանցման կանոնակարգում հատուկ ծրագրի օգնությամբ

 

Թերություններ

  • Սարքի փչանալու ռիսկ
  • Բարձր գին
  • Կորցնելու կամ վնասելու վտանգ

Արտաքին և շարժական կոշտ սկավառակները սովորաբար միանում են USB 3.0 լարով, ուստի ձեր համակարգիչը պետք է ունենա USB 3.0, որը հաճախ բացակայում է նոր համակարգիչներում։

Պահպանել USB Flash-ով

Առավելություններ

  • Մատչելի
  • Շարժական
  • USB 3.0

Թերություններ

  • Տարածքի սահմանափակումներ
  • Փչանալու վտանգ
  • USB 3.0-ի բացակայություն նոր սերդնի համակարգիչներում

Ֆլեշում ֆայլեր պահելն ավանդական տարբերակ է, սակայն ինչպես տեսնում եք այն նույնպես ունի թերություններ։ Ամեն դեպքում նրանով ամեն ինչ հեշտ ու արագ է։

Այս բոլոր եղանակներից մենք կարող ենք խորհուրդ տալ Cloud-ային ծրագրերը՝ մասնավորապես Google Drive-ը, իսկ եթե նկարների համար ևս անհանգստանում եք, ապա կարդացեք մեր հետևյալ հոդվածը՝ «Ինչպե՞ս խնայել տարածք Google Photos ծրագրի օգնությամբ»։

26.03.2019