Ի՞նչ անել, երբ մոռացել եք Android-ի գաղտնաբառը

Մոռացել եք Android սմարթֆոնի կամ պլանշետի գաղտնաբա՞ռը։ Շատերն են այժմ մատնահետք օգտագործում, սակայն գաղտնաբառը հիշելը շատ կարևոր է, օրինակ, հեռախոսը միացնելուց հետո։

Ի՞նչ անել, երբ նման տհաճ իրավիճակում եք։

Եթե օգտագործում եք  Android 5.0 Lollipop կամ ավելի թարմ ծրագիր, ապա օգտվեք Google-ի Find My Device ծրագրից։ Այստեղ պետք է հիշեք ձեր Google հաշվի էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, և ձեր սմարթֆոնը պետք է միացված լինի ինտերնետին։ Առաջ հնարավոր էր այստեղից փոխել սմարթֆոնի գաղտնաբառը, սակայն այժմ՝ ոչ։ Դուք պետք է ջնջեք սարքը, որից հետո պետք է տեղադրեք այն որպես նորը և ունենաք նոր PIN, սակայն դրանից հետո կկորցնեք ձեր բոլոր տվյալները, եթե դրանք չեք պահպանել որևէ այլ տեղ։ Ծրագրից օգտվելու համար պետք է՝

  • Համակարգչից կամ մեկ այլ սարքից ձեր Google հաշվով մուտք գործեք Find My Device 
  • Ընտրեք համապատասխան սարքը
  • Ձախից ընտրեք Erase device
  • Հավանաբար կպահանջվի նորից մուտքագրել Google հաշվի տվյալները
  • Ջնջելուց հետո կարող եք այն նորից տեղադրել նոր գաղտնաբառով

 

SAMSUNG-ի FIND MY MOBILE ծրագիրը ևս կարող է օգնել

  • Այցելեք Find My Mobile կայք ձեր համակարգչից կամ այլ սարքից և մուտք գործեք ձեր Samsung հաշիվ
  • Ձեր ներկայիս սարքը պետք է ցուցադրվի վերևի ձախ անկյունում։ Աջ անկյունի տարբերակներից սեղմեք Unlock my device
  • Կարող եք արգելաբացել սմարթֆոնը հեռակա՝ մուտքագրելով ձեր Samsung  հաշվի գաղտնաբառը

 

Android 4.4 KITKAT կամ ավելի հին տարբերակների համար

Այս դեպքում ամեն ինչ շատ հեշտ է։ Կոդը մի քանի անգամ սխալ հավաքելուց հետո կտեսնեք հուշում՝ կոդը մոռանալու մասին։ Սեղմեք այն և մուտքագրեք ձեր Google հաշվի տվյալները՝ գաղտնաբառը փոխելու համար։

 

Մոռացե՞լ եք Google հաշվի տվյալները։

Այցելեք Google Account Recovery և հետևեք հրահանգներին։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

18.02.2019