Ինչպե՞ս YouTube-ից անվճար ներբեռնել որակյալ հոլովակներ

Եթե ցանկանում ես YouTube-ից հոլովակ ներբեռնել միանգամայն անվճար, ապա այս ուղեցույցը հենց քեզ համար է։

 

Քայլ 1

Գնա 4K Video Downloader-ի պաշտոնական կայք, սեղմիր 'Get 4K Video Downloader' և բեռնիր այն։ Այն ամենաարագ և արդյունավետ գործիքներից է և թույլ է տալիս հոլովակներ բեռնել տարբեր կետայնություններով և ֆորմատներով։

Կան նաև վճարովի փաթեթեներ, սակայն անվճար տարբերակը լիովին բավարար է սովորական հոլովակներ ներբեռնելու համար։

 

Քայլ 2

Պատճենիր YouTube հոլովակի URL-ը։ Պարզապես բացիր քո նախընտրած հոլովակը և պատճենիր հասցեգոտում նշված  URL-ը։

 

Քայլ 3

Բացիր 4K Video Downloader ծրագիրը և սեղմիր “Paste Link”  կոճակը վերևի ձախ անկյունից և տեղադրիր URL -ը։

 

 

Քայլ 4

Կարող ես արդեն բեռնել հոլովակը։ Քեզ կցուցադրվեն մի շարք տարբերակներ՝ կապված հոլովակի որակի , ֆորմատի և այլնի հետ։ Ընտրիր քեզ հարմար տարբերակները և ներբեռնիր հոլովակը։ Կարող ես հարմարեցնել նաև բեռնման վայրը և կստեղծվի բեռնված հոլովակների թղթապանակ։ Ծրագիրը հոլովակը բեռնում է ըստ IP հասցեի, այլ ոչ թե URL-ի, հետևաբար, VPN օգտատերերերը հնարավոր է կարիք ունենան փոխել իրենց գտնվելու վայրը՝ ճիշտ տարբերակ բեռնելու համար։

Ամեն ինչ պատրաստ է։ Մնում է միայն սեղմել կոճակն ու սկսել բեռնումը։ Քեզ մոտ կերևա նաև բեռնման ընթացքը և ժամանակը։ Դու կարող ես ցանկացած պահի դադարեցնել բեռնումը։

Եթե հետագայում ցանկանաս հոլովակները բեռնել ավտոմատ, ապա պետք է օգտվես Subscriptions կամ Smart Mode տարբերակներից։

Մեկ այլ տարբերակ է նաև VLC media player-ը, սակայն այն իր հարմարավետությամբ փոքր-ինչ զիջում է նախորդին։

Դե ինչ, անցիր գործի։ Ցանկանում ենք հաճելի դիտում։

18.02.2019

Համակարգիչներ, Հոլովակ , Youtube , Ծրագրեր, Փաստեր, Խորհուրդներ