Ինչպե՞ս Google Maps-ից օգտվել առանց ինտերնետի

Google Maps-ը բավական օգտակար և լայն կիրառություն ունեցող ծրագիր է, որը սակայն ունի մեկ խնդիր՝ նրա օգտագործման համար անհրաժեշտ է ինտերնետ կապ։ Սակայն Google Maps-ը մտածել է այդ մասին։

Ծրագիրը հասանելի է նաև օֆլայն ռեժիմում, պարզապես պետք է իմանալ, թե ինչպես օգտվել նրանից առանց ինտերնետի։ Դրա համար պետք է որոնել ցանկալի տարածքը, օրինակ, Փարիզ և հպվել էկրանի ներքևի հատվածին։ Հայտնված պատուհանում պետք է ընտրել Download  և բեռնել քարտեզը։ Համոզված եղեք, որ ձեր հեռախոսի հիշողությունը բավականացնում է բեռնման համար և օգտվեք քարտեզից օֆլայն։ 

01.07.2019