Ինչպե՞ս Facebook-յան հաշիվը դարձնել ավելի պաշտպանված ու գաղտնի

Երբեմն սեփական գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով ցանկանում ենք փակել մեր Facebook-յան հաշիվը և այն հասանելի դարձնել ոչ թե բոլոր ծանոթ-անծանոթների, այլ միայն ընկերների համար։ Ինչպե՞ս անել դա։

Նախ պետք է ձեր էջի վերևի աջ անկյունի փոքրիկ սլաքից գնաք ‘Settings’, ապա ‘Privacy’։

 

Նշված յուրաքանչյուր բաժնից կարող եք ընտրել, թե ինչն եք ուզում սահմանել ձեզ համար, ընկերների համար կամ էլ բոլորի համար։ ‘Your activity’-ում առաջինն է ‘Who can see your future posts’։ Այդտեղից կարող եք սահմանափակել ձեր արած փոստերի տեսանելիությունը։ Երկրորդն է ‘Review all your posts and things you’re tagged’, որը վերաբերում է այն փոստերին, որոնց վրա ձեզ նշում են։ Այդտեղից կարող եք այնպես անել, որ առանց ձեր թույլտվության ոչ ոք ձեզ ոչ մի փոստի վրա չնշի։ Դրա համար պետք է սեղմեք ‘Use activity log’-ը, ապա հետևեք նկարում պատկերված քայլերին։

Պետք է սեղմեք “Notifications’, ապա ‘Enabled’, որպեսզի ակտիվացնեք տվյալ գործառույթը։ Դրանից հետո միայն ձեր հավանությամբ կարող են ձեզ նշել որևէ փոստի վրա։

Երրորդն է ‘Limit The Audience for Old Posts on Your Timeline’, որով կարող եք փոխել նախկինում կատարված փոտերի գաղտնիությունը։

Հաջորդ մենյուում՝ ‘How People Find and Contact You’ կտեսնեք ‘Who can send you friend requests?’ տարբերակը, որով պետք է սահմանեք, թե ով կարող է ձեզ ուղարկել ընկերության հայտեր՝ բոլորը կամ միայն ընկերների ընկերները։ ‘Who can see your friends list?’ բաժնից կարող եք սահմանել ձեր ընկերների ցանկի գաղտնիությունը։ Այն կարող եք սահմանել միայն ձեզ համար կամ էլ ընտրել այլ տարբերակ։

‘Who can look you up using the email address you provided?’-ը վերաբերում է ձեր էլ. փոստի հասցեի, իսկ ‘Who can look you up using the phone number you provided?’ վերաբերում է ձեր բջջային հեռախոսահամարի գաղտնիությանը։ Դրանք նույնպես կարող եք գաղտնի պահել։

Եվ վերջում է գտնվում ‘Do you want search engines outside of Facebook to link to your profile?’ տարբերակը, որով կարող եք թույլ չտալ, որ այլ որոնողական համակարգերից, օրինակ՝ Google-ից փնտրեն ձեր տվյալները և գտնեն ձեզ Facebook-ում։

02.04.2019