Ինչպե՞ս Excel-ով դիագրամ ստեղծել և խմբագրել այն

Այստեղ կսովորենք, թե ինչպես Excel-ով պատրաստել շրջանաձև դիագրամ և խմբագրել այն։ Եկեք հետևենք քայլերին։

 

Բացեք Excel ֆայլը։

 

Մուտքագրեք տվյալները։

 

Ընտրեք տվյալների միջակայքը՝ վերևից տանելով ներքև։

 

Սեղմեք Insert > Pie։

 

Շրջանաձև դիագրամն ավտոմատ կհայտնվի։

 

Մուտքագրեք դիագրամի վերնագիրը։

 

Խմբագրել պիտակները

Դիագրամի պիտակները հայտնվում են ավտոմատ, խմբագրելու համար աջ քլիք արեք դիագրամի վրա և ընտրեք Format Data Labels։

 

Ընտրեք ցանկալի պիտակը և փակեք։

 

Խմբագրել կտորները

Դիագրամի կտորները խմբագրելու համար աջ քլիք արեք նրա վրա և ընտրեք Format Data Series։

 

Կատարեք անհրաժեշտ փոփոխությունը՝ կտորները պտտելու համար։

 

Կտորներն իրարից հեռացնելու համար փոփոխեք Together distance-ը։

 

Փոփոխել գույնը

Գույները փոխելու համար սեղմեք Fill։

 

Ընտրեք ցանկալի գույները։

 

Փոփոխել դիզայնը

Դիագրամի դիզայնը փոխելու համար սեղմեք Chart Tools > Design։

 

Փոփոխել կառուցվածքը

Դիագրամի կառուցվածքը փոխելու համար սեղմեք Chart Layout, որը գտնվում է  Design-ի ներքևում։

 

Ավելի շատ գունային և ստվերային փոփոխություն անելու համար աջ քլիք արեք ցանկալի կտորի վրա և սեղմեք Format Data Points > Shadow։

 

 

3-D էֆֆեկտներ

Դիագրամին  3-D էֆֆեկտներ հաղորդելու համար նույն բաժնից ընտրեք 3-D Format-ը։

 

Փոփոխել դիագրամի տեսակը

Դիագրամի տեսակը փոխելու համար սեղմեք Chart Tools > Design > Change Chart Type։

 

Ընտրեք ցանկալի տարբերակը և հաստատեք։

03.07.2019