Ինչպե՞ս ֆայլերը ձայնագրել DVD/CD-ի վրա առանց որևէ ծրագրի

Շատերի համար CD/DVD դիսկերը համարվում են հնություն, սակայն նրանք դեռ շարունակում են պահանջարկ ունենալ. տարբեր ֆայլեր պահանջվում են CD/DVD ֆորմատով։ Շատերն են ցանկանում տնային պայմաններում և առանց որևէ ծրագրի ձայնագրել ֆայլեր CD/DVD դիսկի վրա, սակայն չգիտեն՝ ինչպես։ Մենք կօգնենք ձեզ։ Եվ այսպես։

  • Վերցրեք ամբողջովին նոր դիսկ և տեղադրեք համակարգչում։
  • Դրանից հետո ընտրեք այն ֆայլը, որը ցանկանում եք ձայնագրել և‘Share’ բաժնից սեղմեք ‘Burn to disc’։

 

  • Դրանից հետո կբացվի այս պատուհանը։

 

  • Պետք է վերնագրեք դիսկը և ընտրեք տեսակը։ Առաջինով դիսկը կկարողանաք օգտագործել որպես ֆլեշ՝ այսինք կկարողանաք փոփոխություն կատարել ֆայլերի հետ, և դիսկը կիրառելի կլինի Windows XP կամ ավելի նոր համակարգիչների համար։ Երկրորդով ձայնագրված ֆայլերը չեք կարողանա փոփոխել, սակայն դիսկը կաշխատի գրեթե բոլոր համակարգիչների համար։ Ընտրությունը ձերն է։
  • Հաստատելուց հետո պետք է ‘Manage’ պատուհանից սեղմեք ‘Finish burning’։

 

  • Դրանից հետո պետք է գրեք դիսկի վերնագիրը և սեղմեք ‘Next’։

 

Ահա և վերջ։ Դրանից հետո դիսկն ինքնիրեն դուրս կգա համակարգչից։

03.04.2019