Ինչպե՞ս «փրկել» iPhone-ի լիցքավորման լարը

Շատերը գիտեն, որ  iPhone-ի լիցքավորման լարերն այնքան էլ դիմացկուն չեն և շուտ վնասվում ու պատռվում են։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք մի քանի տարբերակ։

 

Զգույշ հավաքեք

Շատ կարևոր է, թե ինչպես եք վերաբերվում լիցքավորման լարին, եթե այն անփութորեն գցում եք պայուսակի մեջ, ապա վնասվածքն անխուսափելի է։  Անհրաժեշտ է լարը միշտ ծալել նույն ուղղությամբ, ինչպես որ առաջին անգամ ծալված է եղել իր տուփի մեջ։ Ամեն անգամ տարբեր ուղղություններով ծալելով դուք կարող եք այն հեշտությամբ պատռել։

 

Լիցքավորեք զգուշությամբ

Եթե լիցքավորում եք այնպիսի դիրքով, որով լարը միշտ անհարմար ծալվում է, ապա պետք է միացնել ուրիշ տեղից և դնել այպիսի տեղ, որտեղ լարն ուղիղ կմնա։

 

Մի օգտագործեք սմարթֆոնը լիցքավորման ընթացքում

Լիցքավորման լարերը կարճ են պաստրաստված, քանի որ նախատեսված չեն լիցքավորելիս օգտագործելու համար։ Այդ ժամանակ լարը ծալվում է, բացի այդ վնասվում է նաև մարտկոցը։

Անշարժացրեք ծայրերը

Կարող եք տարբեր միջոցներով ամրացնել և անշարժացնել լարի ծայրերը։ Ամենապարզ եղանակներից է գրիչի զսպանակի օգտագործումը կամ սկոտչը։ Իսկ ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար կարող եք խանութից  ձեռք բերել նման փոքրիկ ամրակներ։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

18.02.2019

iPhone , Լար, Լիցքավորում