Ինչպե՞ս փոփոխել վիդեո հոլովակի չափերը

Հաճախ ցանկանում ենք կտրել վիդեո հոլովակը՝ ոչ թե ժամաքանակը կրճատելու, այլ չափերը փոփոխելու համար։ Երբեմն հոլովակներում լինում են ավելորդ հատվածներ, որոնք չենք ցանկանում տեսնել, օրինակ՝ լոգո։

Դե ինչ, անցնենք գործի։

Անհրաժեշտ է մուտք գործել online-video-cutter.com կայք։

Այստեղ կտեսնեք պատուհան, որտեղ պահանջվում է բեռնել անհրաժեշտ հոլովակը։

Բեռնելուց հետո կարող եք ոչ միայն կրճառել հոլովակի ժամաքանակը, այլև կտրել այն` crop անելով։ Այլ ծառայություններ նույնպես առկա են, օրինակ՝ կարող եք պտտել հոլովակը։

Գործիքներն առկա են հոլովակի ներքևի հատվածում։

Առաջինով կարող եք նվագարկել, երկրորդով կտրել, իսկ երրորդով՝ պտտել հոլովակը։ Սեղմելով հոլովակի շրջանակում առկա կապույտ եզրագծերը՝ կարող եք կրճատել հոլովակի տևողությունը։

Ավարտելուց հետո պետք է սեղմեք պահպանել։

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

22.02.2019