Ինչպե՞ս տեսնել, թե որքան ժամանակ եք անցկացրել YouTube-ում

Ցանկանում եք իմանալ, թե որքան ժամանակ եք անցկացրել YouTube-ում և վերահսկել ձեր անցկացրած ժամանա՞կը։ Դա պարզելը շատ հեշտ է։

YouTube հավելվածից գնացեք ձեր հաշիվ՝ սեղմելով ձեր նկարի վրա, ապա ընտրեք Time Watched։

Ժամանակի ցուցադրման համար կարևոր է, որ միացված լինի դիտումների պատմությունը՝ Watch History-ն։ Ինչպես տեսնում եք՝ ժամանակի ներքևում կան հատուկ գործիքներ, որոնցով կարող եք կառավարել  YouTube-ում անցկացվող ձեր ժամանակը։

07.05.2019