Ինչպե՞ս տեսնել, թե որքան ժամանակ եք անցկացրել Instagram-ում

Հաճախ մենք տարվում ենք սոցցանցերով և վատնում ժամանակ, որը չենք կարող այլևս ետ բերել։ Ինչպե՞ս կառավարել ժամանակի ծախսը։

Դուք կարող եք տեսնել վերջին  7 օրերի ընթացքում Instagram-ում անցկացրած ժամանակը։ Ժամանակը հաշվարկվում է հավելվածը բացելուց հետո և ավարտվում այն ժամանակ, երբ այն փակում եք։

Տեսնելու համար պետք է հետևել նշված քայլերին։

Գնացեք ձեր էջ և սեղմեք այս նշանը՝ 

 

 

Դրանից հետո կբացվի պատուհան, որտեղ կտեսնեք ժամացույցի սլաք՝ ‘Your activity’ անունով։

Այստեղ կտեսնեք անցկացրած ժամանակը, որտեղից նաև կարող եք կառավարել այն և դնել հիշեցում, որը կօգնի ձեզ սահմանափակել չափից շատ ծախսված ժամանակը։

Չմոռանաք հետևել մեզ նաև Facebook-ում՝ ավելի հետաքրքիր նորությունների ու խորհուրդների ծանոթանալու համար։

18.02.2019