Ինչպե՞ս տեսնել, թե ովքեր են հետևում ձեզ Facebook-ում և ղեկավարել նրանց


 

Շատերն են ցանկանում տեսնել իրենց Facebook-ում հետևող մարդկանց ամբողջական ցանկը կամ այնպես անել, որ հանրային մակարդակով մարդիկ չկարողանան հետևել իրենց կամ էլ սկսեն հետևել՝ առանց ընկերության հայտ ուղարկելու։

Նախ հիշեք, որ ձեր ընկերներն ավտոմատ կերպով հետևում են ձեզ, բայց կարող եք այնպես անել, որ օտար մարդիկ ևս ձեզ հետևեն։ 

 

Ի՞նչպես ղեկավարել հետևորդներին

 

  • Սեղմեք վեևի աջ անկյունի փոքրիկ սլաքը և գնացեք Settings
  • Ձախից սեղմեք Public Posts
  • Who Can Follow Me բաժնից ընտրեք Friends կամ Public տարբերակը՝ ընկերներ կամ բոլորը

 

Տեսնել, թե ովքեր են ձեզ հետևում

 

Եթե թույլ եք տվել, որ օտար մարդիկ ձեզ հետևեն, ապա հետևորդների ցանկը կարող եք տեսնել՝ գնալով ձեր հաշիվ, ապա Friends, հետո նույն տեղից More > Followers։ Եթե օտար մարդիկ ձեզ չեն հետևում, ապա դուք չեք տեսնի այդ տարբերակը։

Հիշեք, որ եթե օտար մարդկանց թույլ եք տվել հետևել ձեզ, ապա երբ նրանք ընկերության հայտ ուղարկեն ձեզ, և դուք մերժեք կամ չարձագանքեք դրան, նրանք ավտոմատ կդառնան ձեր հետևորդը։ Եթե չեք ցանկանում, որ նրանք հետևեն ձեզ, ապա պետք է սև ցուցակ գցեք նրանց։

21.04.2019