Ինչպե՞ս վարվել անձնական հաշիվների հետ մահվանից առաջ

Մահն անխուսափելի է և բոլորի կյանքն էլ մի օր ավարտվելու է։ Տարիներ առաջ ոչ ոքի չէր հետաքրքրում՝ ինչպես վարվել անձնական տվյալների հետ մահվանից առաջ, քանի որ տեխնոլոգիաները դեռ չէին զարգացել և չկային թվային հաշիվներ։ Իսկ հիմա շատ կարևոր է նախապես պլանավորել, թե ով կարող է տնօրինել տարբեր կայքերի ձեր հաշիվները մահվանից հետո։

 

Ստեղծեք Password Manager Emergency Kit

Այն կօգնի մեկ տեղում հավաքել բոլոր անձնական տվյալներն ու գաղտնաբառերը, այդ թվում՝ բանկային։ Դրա համար պետք է օգտվել 1password.com կայքից և գրանցվել։ Ցավոք ծառայությունը վճարովի է, սակայն փաթեթից օգտվելու դեպքում այն բավական մատչելի է։ Այստեղ կարող եք պահպանել ցանկացած տեղեկատվություն, ապա տպել ու պահել որևէ տեղում։

 

Ժառանգեք Facebook-յան հաշիվը

Facebook-ը թույլ է տալիս հաշիվը ժառանգել ինչ-որ մեկին։ Դա անելու համար պետք է գնաք Settings և սեղմեք Manage Account-ի Edit տարբերակն, ապա բացվող տեղում մուտքագրեք նրա անունն, ում ցանկանում եք կտակել ձեր հաշիվը։ Տվյալ անձը պետք է լինի ձեր Facebook-յան ընկերներից մեկը։

 

Ակտիվացրեք երկքայլ նույնականացում

Դրա համար ձեր տվյալներից բացի անհրաժեշտ է որևէ վստահելի մեկի մատնահատեքը կամ Face ID-ն, ով հետագայում  կկարողանա բացել ձեր հեռախոսը։ Սակայն, քանի որ հեռախոսն անջատելուց հետո պետք է հավաքել նաև հեռախոսի կոդը, ցանկալի է, որ նա իմանա նաև այդ կոդը։

 

Google-ի համար գրանցվեք Inactive Account Manager-ում

Այստեղ գրանցվելը թույլ կտա նշել էլ. փոստի այն հասցեն, որը կստանա ձեր տվյալները, եթե Google-ից չօգտվեք երեք ամիս։ Նման դեպքում պետք է առհասարակ չօգտվեք Google-ից, այդ թվում՝ չկատարեք որոնում, որպեսզի պարզ դառնա, որ օգտատերը մահացել է։

14.03.2019