Ինչպե՞ս սովորական հեռուստացույցը դարձնել smart

Սմարթ թիվիները մեր օրերում չափազանց տարածված են, և գերեթե բոլորը ցանկանում են ունենալ դրանցից՝ օգտվելու նրա բազմաթիվ հնարավորություններից։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս չունեն նոր հեռուստացույց գնելու հնարավություն և փնտրում են ավելի մատչելի տարբերակ։

Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչպես կարելի այդ հարցին տալ ձեռնտու լուծում։

Տեխնիկայի բազմաթիվ վաճառակետերում առկա են հատուկ սարքեր, որոնք միաժամանակ մատչելի են և հարմարավետ։

Օրինակ՝ Google’s Chromecast HDMI-ը այդ տարբերակներից մեկն է։ Եթե անգամ հենց այդ մոդելը չկա Հայաստանում, ապա կարելի է պատվիրել այն դրսից կամ փնտրել մեկ այլ մոդելի սարքավորում։ Սարքը և համապատասխան հավելվածը տեղադրելուց հետո հեռուստացույցի էկրանին կարող եք տեսնել Netflix, Hulu, YouTube, Pandora, Google Play Music & Movies և այլ ծրագրեր։

Նման մի տարբերակ է նաև Amazon-ի Fire TV Stick-ը, որը նույնպես կօգնի հեռուստացույցը վերածել սմարթ թիվիի։

Նման սարքերը շատ են ու բազմազան, մենք պարզապես փորձեցինք տալ ձեզ գաղափարը, որով կարող եք հեշտությամբ լուծել այս խնդիրը։

18.02.2019