Ինչպե՞ս պարզել, որ կոտրել են ձեր Facebook-յան հաշիվը և պաշտպանել այն

Ներկայումս կիբերհանցագործությունները բավական բարձր մակարդակի վրա են, և հնարավոր է մենք բացարձակապես անտեղյակ լինենք մեր տվյալների հոսքի մասին։ Մեր տվյալները կենտրոնացված են հիմնականում Facebook սոց. ցանցում, և բավական է կոտրեն մեր հաշիվը և մեր մասին կբացահայտվի գրեթե ամեն ինչ։

 

Եվ այսպես, ինչպե՞ս իմանալ, որ կոտրել են ձեր հաշիվը։

Եթե կասկածում եք, որ ձեր հաշիվը կոտրել են, ապա դա կարող եք հեշտությամբ ստուգել։ Ձեր հաշվից բացեք վերևի աջ անկյունում գտնվող սլաքը, որտեղ տեղակայված են կայքի կարգավորումները, log out-ը և այլն։ Սեղմեք Settings, որից հետո Security and Login, ապա Where You're Logged In։

Այստեղ կտեսնեք այն բոլոր սարքերը, որտեղից մուտք եք գործել ձեր հաշիվ։ Եթե տեսնեք որևէ անծանոթ սարք, ապա ձեր հաշիվ մուտք է գործել որևէ անհայտ անձ։ Եթե մուտք գործողը դուք չեք, ապա աջ կողմի երեք կետը սեղմելով կտեսնեք Not You? տարբերակը։ Այտեղից կարող եք պաշտպանել ձեր հաշիվը՝ սեղմելով Secure Account։ Հետևելով քայլերին կարող եք պաշտպանել ձեր հաշիվն օտար մարդկանցից։

Եթե փոխվել են ձեր անձնական տվյալները, ձեզնից գնացել են հաղորդագրություններ առանց ձեր իմացության, կատարվել են գրառումներ, որոնց հեղինակը դուք չեք, ապա ձեր հաշիվը կոտրել են։

 

Ինչպե՞ս պաշտպանել ձեր հաշիվը

Գնացեք Settings > Security and Login > Setting Up Extra Security։

  • Ակտիվացրեք ծանուցումները մուտք գործելու պահին՝ այսինքն կստանաք ծանուցում, երբ ինչ-որ մեկը մուտք գործի ձեր հաշիվ։
  • Ակտիվացրեք երկքայլ նույնականացումը (two-factor authentication)։
  • Ընտրեք ձեր կողմից վստահելի օգտատերերի, որոնք կօգնեն ձեզ վերականգնել ձեր հաշիվը, եթե այն կոտրեն։

Նաև ուշադրություն դարձրեք ձեր գաղտնաբառին։ Ընտրեք այնպիսի գաղտնաբառ, որը պարունակում է տառեր, թվեր, նշաններ և հնարավորինս անհնար է գուշակել։

Կիսվեք ձեր ընկերների հետ և պաշտպանեք նաև նրանց հաշիվները։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

28.02.2019