Ինչպե՞ս պատրաստել Power Point պրեզենտացիաներ

Power Point պրեզենտացիաները բավական մեծ տարածում ունեն և պետք է կարողանալ տիրապետել դրանք ինքնուրույն պատրաստելու գաղտնիքներին։ Մենք կօգնենք ձեզ։

*Նշված ուղեցույցը վերաբերում է 2016, 2013, 2010թ. PowerPoint-ին, ինչպես նաև Mac-ին։

Սկզբի համար պետք է մուտք գործեք ծրագիր և ընտրեք այն նկարները, որոնք ցանկանում եք ներառել ձեր պրեզենտացիայում։ Կարող եք նաև ավելացնել կարճ տեքստեր, դնել երաժշտություն, ապա նվագարկել որպես հոլովակ։

Նկար տեղադրելու համար սեղմեք Insert > Picture և ընտրեք այն տեղը, որտեղից ցանկանում եք բեռնել նկարը։

Insert > New Slide սեղմելով կկարողանաք ավելացնել նոր դատարկ սլայդ։ Այնտեղ կարող եք ավելացնել որևէ տեքստ, բայց ոչ մեծ ծավալի։ Նույն բաժնից ընտրեք Text Box-ը և գրեք տեքստը։

 

Ինչպե՞ս ավելացնել երաժշտություն

 

Ֆոնին երաժշտություն ավելացնելու համար սեղմեք Insert > Audio > և ընտրեք այն տեղը, որտեղից ցանկանում եք բեռնել երաժշտությունը։ Դրանից հետո կկարողանաք կարգավորել տևողությունը և այլն։

Կարգավորում

 

Սլայդները պատրաստելուց հետո պետք է կարգավորեք  պրեզենտացիան։ Դրա համար գնացեք Slide Show > Set Up Slide Show։

Browsed by an individual (window): Պրեզենտացիան միանում է պատուհանի ներսում, կիրառվում է  CD-ի վրա ձայնագրված լինելու դեպքում։

Browsed at a kiosk (full screen): Պրեզենտացիան ամբողջ էկրանով է, կիրառվում է հոլովակների դեպքում։

Ինչպե՞ս ավելացնել էֆֆեկտներ

 

Պրեզենտացիային էֆֆեկտներ ավելացնելու համար գնացեք Animations և ընտրեք մուտքի ու ելքի էֆֆեկտները։

Ինչպե՞ս ժամ դնել սլայդի վրա

 

Եթե ցանկանում եք սահմանել, թե տվյալ սլայդը քանի րոպե է երևալու էկրանին, ապա սեղմեք Slide Show > Rehearse Timings։ Արդեն դուք եք սահմանում ժամանակը։

 

Եթե ցանկանում եք փոփոխություններ կատարել ընտրված ժամանակում, ապա գնացեք View > Slide Sorter, սեղմեք Transitions և ընտրեք սլայդը։ After բաժնում գրեք ցանկալի ժամանակը և պահպանեք։

Ինչպե՞ս պրեզենտացիան պահպանել վիդեո ֆորմատով

 

Սեղմեք File > Export.

Ընտրեք Create a Video.

Պահպանեք այն։

Նույն տեղից այն կարող եք ֆայլը պահպանել CD-ի համար։

24.04.2019