Ինչպե՞ս որակյալ լուսանկարներ ստանալ հեռախոսով

Ցանկանում եք տիրապետել հեռախոսով որակյալ լուսանկարներ ստանալու գաղտնիքների՞ն։ Մենք կօգնենք ձեզ, պարզապես հետևեք այս փոքրիկ ուղեցույցին։

 

Ամեն ինչ կախված է լուսավորությունից

Այո, որակյալ լուսանկարներում շատ կարևոր է լուսավորությունը, հատկապես արևի թողած ստվերները։ Լուսանկարչությամբ զբաղվելու ամենալավ ժամանակը «ոսկե ժամն է», երբ արևը պատրաստվում է մայր մտնել և դեղին ստվեր է գցում շենքերի վրա։

 

Խոշորացրեք առաջ գնալով

 

Որակյալ նկարներ ստանալու համար երբեք մի օգտագործեք հեռախոսի խոշորացումը, դրա փոխարեն առաջ գնացեք ինքներդ։

 

Ճիշտ բռնեք տեսախցիկը

 

Տեսախցիկն ու ձեռքերը չի կարելի թափահարել նկարելիս, իսկ տեսախցիկը բռնելու լավագույն ուղղությունը հորիզոնականն է։ Այդպես շրջանակն ավելի լայն է։

 

Ընտրեք ճիշտ անկյուն

 

Փորձեք բոլոր հնարավոր անկյունները միչև հասնեք կատարյալ արդյունքի։ Մի զլացեք պառկել գետնին կամ բարձրանալ տանիքներ ընդամենը մեկ լուսանկար ստանալու համար։

 

Օգտագործեք հավելվածներ

 

Լավագույն լուսանկարներում անշուշտ անփոխարինելի է հավելվածների դերը։ Նրանք կօգնեն շտկել տարատեսակ թերություններ և հաղորդել գեղեցիկ էֆֆեկտներ։

 

Մաքրեք ապակին

 

Եթե լուսանկարներն այնքան էլ լավ չեն ստացվում և ինչ-ինչ պատճառներով խամրած են, ապա հավանաբար մոռացել եք մաքրել տեսախցիկի ապակին։

 

Օգտագործեք հայելիներ

Գեղեցիկ լուսանկարների գաղտնիքներից է նաև արտացոլանքի առկայությունը։ Ջուր, հայելիներ, հարթ ու փայլուն մակերեսներ և այլն։ Ստացեք գեղեցիկ ստվերներ ու արտացոլանքներ։

 

Օգտագործեք տարբեր ռեժիմներ

Սմաթֆոնի տեսախցիկում առկա են տարբեր ռեժիմներ՝ հետևի ֆոնը խամրեցնելու, բնապատկերներ ստանալու և այլնի համար։ Օգտվեք դրանցից ըստ անհրաժեշտության։

 

Կապեր հաստատեք

 

Եթե իսկապես ցանկանում եք խորանալ լավ ու որակյալ լուսանկարներ ստանալու գաղտնիքներում, ապա փորձեք շատ շփվել լուսանկարիչների հետ և կապեր հաստատեք նրանց հետ նաև օնլայն հարթակներում։

04.05.2019