Ինչպե՞ս նկարներն անլար փոխանցել համակարգիչ

Ունեք շատ նկարներ սմարթֆոնում և ցանկանում եք անլար տարբերակով դրանք փոխանցել ձեր համակարգի՞չ։ Cloud-ային տարբերակների մասին հավանաբար արդեն տեղյակ եք մեր նյութերից, բայց այս անգամ կներկայացնենք Microsoft-ի Your Phone հավելվածը, որը թույլ կտա նկարներ փոխանցել հեռախոսից համակարգիչ։

 

Նախ եկեք ստուգենք ծրագրի առկայությունը Android սարքում։  Windows 10-ում գնացեք Settings > Phone։ Սեղմեք Add a phone կոճակը։ Your Phone հավելվածը կպահանջի հաստատել ձեր Microsoft հաշիվը։ Շարունակեք և սեղմեք Link phone և մուտքագրեք հեռախոսահամարը։

 

 

 

Your Phone: Բեռնեք ծրագիրը

 

Ձեր հեռախոսի նամակներում կտեսնեք հղում, որը տանում է Google Play store-ի Your Phone Companion հավելված։ Բեռնեք հավելվածը։

 

 

Your Phone: Կարգավորեք ծրագիրը

 

Այժմ պետք է կարգավորումներ տաք Your Phone Companion հավելվածին, որպեսզի այն սկսի նորմալ աշխատել։ Մուտք գործեք ձեր Microsoft հաշիվ, ապա տվեք համապատասխան թույլտվությունները։ Պետք է թույլ տաք, որ հավելվածն աշխատի ետևի ֆոնին և ավարտեք գործողությունը։

 

Your Phone: Նկարներով կիսվելը

 

Ձեր  Windows 10 համակարգչում գնացեք Your Phone հավելված, սեղմեք Settings և ակտիվացրեք "Allow this app to show photos from my phone"։

 

 

Your Phone: Տեսնել և բեռնել նկարները

 

Արդեն կարող եք տեսնել նկարները համակարգչում և նրանց հետ կատարել գործողություններ։

 

26.06.2019