Ինչպե՞ս մաքրել նկարի հետևի ֆոնը կամ այն փոխարինել ուրիշով

Ստացել եք գեղեցիկ նկար, սակայն հետևի ֆոնն այնքան էլ հաջող չէ՞։ Եկեք մաքրենք այն։

Մուտք գործեք burner.bonanza.com կայք և բեռնեք նկար։

 

Բեռնելուց հետո ծրագիրն ավտոմատ մաքրում է նկարի հետևի ֆոնը և առաջարկում մի քանի տարբերակ։ Եթե ձեզ նրա տարբերակը դուր չի գալիս, ապա սեղմեք ‘Touch Up’ և ինքներդ նշեք մաքրելու ենթակա հատվածը։

 

 

Ավարտելուց հետո սեղմեք ‘Finish’ ապա մուտք գործեք և բեռնեք նկարը։ Նույն տեղում գտնեք նաև ‘Replace Background’ տարբերակը, որը թույլ կտա փոխարինել նկարի հետևի ֆոնը մեկ ուրիշով։

 

Ընտրեք ցանկալի տարբերակը կամ բեռնեք ձեր սեփականը։

 

 

Այսքան հեշտ ու արագ։

30.04.2019