Ինչպե՞ս ճիշտ մաքրել համակարգչի ստեղնաշարը

Համակարգչի ստեղնաշարը պարբերաբար կեղտոտվում է։ Ինչպե՞ս ճիշտ մաքրել և ամենակարևորը չվնասել այն։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ։

 

Փշուրներ

 

Փշուրներից ազատվելու լավագույն եղանակը ստեղնաշարը հակառակ ուղղությամբ թափ տալն է։ Այդպես փշուրներն ավելի չեն մանրանա և կթափվեք դուրս։

 

Փոշի
 


Փոշուց ազատվելու տարբերակներից մեկը ստեղնաշարը վրձինով մաքրելն է։ Ընդ որում, այն կարող է լինել ցանկացած վրձին և անգամ ատամի խոզանակ։

Դժվարանցանելի կեղտեր

 

Եթե կեղտը պատել է ձեր համակարգչի ստեղնաշարը և հնարավոր չէ այն արանքներից դուրս բերել, ապա օգտագործեք ծամոնի նման կպչուն նյութեր, որոնք կհավաքեն կեղտն իրենց վրա։

 

Հիմնարար մաքրում

 

Եթե ձեր ստեղնաշարը չափազանց կեղտոտ է, ապա հանեք բոլոր կոճակները մեկ առ մեկ և լցրեք սպիրտով լի տարայի մեջ։ Դրանից հետո կմաքրեք ստեղնաշարն ու լվացված ու մաքուր կոճակները կշարեք ետ։ Գուցե շատ ժամանակ պահանջվի, սակայն հիշեք, որ ստեղնաշարն ամենակեղտոտ տեղերից մեկն է։ Այնպես որ, մի ալարեք։ Կոճակների տեղերը չխառնելու համար այն նախապես նկարեք։

 

18.04.2019