Ինչպե՞ս ճիշտ մաքրել համակարգչի էկրանը

Համակարգչի էկրանը մաքրող ճիշտ միջոց ընտրելը շատ կարևոր է՝ հատկապես երբ գործ ունենք տարբեր դեպքերի հետ՝ փոշի, յուղ, կպչուն նյութեր և այլն։

 

Մաքրել փոշին

Համակարգչի էկրանը փոշուց մաքրելու համար ամենալավ կտորը միկրոմանրաթելային կտորն է։ Նմանատիպ կտոր է, օրինակ, ակնոց մաքրելու կտորը։ Անջատած վիճակում մաքրեք էկրանը մեկ ուղղությամբ։

Հանկարծ չփորձեք թղթե անձեռոցիկներ կամ սովորական անձեռոցիկներ։ Դրանք փափուկ են, սակայն կարող են թողնել իրենց իսկ հետքերը կամ խազել էկրանը։

 

Մաքրել կեղտը

Այս հարցում ձեզ կօգնի խոնավ սպունգը։ Ձեզ անհրաժեշտ է մաքուր ու նոր սպունգ և մաքուր ջուր։ Անջատած վիճակում լավ քամած սպունգով մաքրեք համակարգչի էկրանի կեղտն, ապա նուրբ կտորով չորացրեք հետքերը մեկ ուղղությամբ։

 

Մաքրել յուղն և կպչուն նյութերը

Այս դեպքում ձեզ կօգնեն էկրանը մաքրելու համար նախատեսված նյութերը, իսկ սեփական ձեռքերով պատրաստելու համար կարող եք խառնել հավասար քանակի ջուր ու սպիտակ քացախ, այն առհասարակ լավ մաքրող միջոց է։ Նույնը չի կարելի ասել ապակի մաքրելու հեղուկների մասին։ Պետք չէ դրանցով մաքրել համակարգչի էկրանը կամ ցանել մաքրող միջոցներն անպիջապես էկրանին։

Անջատեք համակարգիչը և մաքրող միջոցը ցանեք մանրաթլային կտորի վրա։ Կտորը խոնավացրեք, բայց մի թրջեք։ Նրբորեն քսեք կտորը կեղտոտ հատվածին, բայց ուշադիր եղեք, որ հեղուկը հանկարծ չթափվի ստեղնաշարին։ Շարունակեք գործողությունը միևնույն ուղղությամբ, իսկ եթե հետքեր մնան, փորձեք նոր ու մաքուր կտորով, իսկ վերջում նույն տիպի չոր կտորով մաքրեք հետքերը։

02.04.2019