Ինչպե՞ս ձայնագրել հեռախոսազրույցը Android և iOS սարքերով

Երբեմն անհրաժեշտ է ձայնագրել հեռախոսազրույցը, սակայն չգիտեք, թե ինչպե՞ս։ Մենք կօգնենք Ձեզ։

Հեռախոսազանգը ձայնագրելու ամենահեշտ տարբերակն այն այլ հեռախոսի կամ պլանշետի միջոցով ձայնագրելն է։ Սակայն այդ դեպքում կձայնագրվեն նաև կողմնակի ձայներն ու աղմուկը։

 

Google Voice

 

Մեկ այլ տարբերակ է Google Voice օգտագործելը, որը Google-ի հավելված է և հեշտացնում է Wi-Fi-ով զանգ կատարելը։ Այն կարողանում է ձայնագրել մուտքային, սակայն ոչ ելքային զանգերը։

Հավելվածում պետք է գտնել կարգավորումները, ընտրել 'calls', ապա 'incoming call settings'։ Այն ակտիվացնելուց հետո զանգի ընթացքում սեղմեք 4 և այն կձայնագրվի։ Երկու կողմն էլ կիմանա, որ հեռախոսզրույցը ձայնագրվում է։

Սակայն այս ծրագիրն աշխատում է ոչ բոլոր երկրներում, հետևաբար կապ ունի նաև, թե որտեղ եք ապրում դուք։

 

Ձայնագրել հավելվածների օգնությամբ

 

Եթե չեք կարող օգտվել Google Voice-ից, ապա կարող եք բեռնել տարբեր հավելվածներ։ Այնուամենայնիվ, նման հավելվածները սովորաբար վճարովի են լինում, իսկ անվճարներն ունենում են անվտանգության հետ կապված խնդիրներ։

Ահա նման հավելվածներ։

Call Recorder Lite  – iOS հավելված է, որը թույլ է տալիս ձայնագրել երկկողմ զանգերը։

Call Recorder – Android-ի համար նախատեսված հավելված է, որը նաև ոնի caller ID գործառույթ, որը կօգնի պարզել անծանոթների զանգերը։

Նմանատիպ հավելվածներ շատ կան, սակայն եթե որակյալ ծրագիր եք ցանկանում, ապա ավելի ճիշտ կլինի ստուգել նրա մասին կարծիքները։

29.05.2019