Ինչպե՞ս համակարգչին ավելացնել դեմքի կամ մատնահետքի սկաներ

Ցանկանում եք համակարգչին ավելացնել դեմքի կամ մատնահետքի սկաներ, որը չկա նրա ներսու՞մ։ Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, եկեք պարզանեք, թե ինչպես կարելի է դա անել։

Ձեզ անհրաժեշտ է համակարգիչ, որը համատեղելի է Windows Hello տեսախցիկների կամ մատնահետքի սկաներների հետ։ 

 

 

Կարող եք դեմքի կամ մատնահետքի  սկաներ միացնել համակարգչին նաև USB-ով, հետաքրքրվեք խանութներում կամ օնլայն պատվիրեք։

 

 

Ինչպե՞ս կարգավորել Windows Hello-ն

Windows Hello-ին կարգավորումներ տալու համար պետք է PIN ավելացնեք ձեր Windows 10 հաշվին, ապա գրանցեք ձեր Windows Hello սարքը։ Սկզբի համար բացեք Start մենյուն և որոնեք "Windows Hello"։

Մուտք գործեք նրա կարգավորումներ և սեղմեք Add՝ PIN ստեղծելու համար։ Այն գաղտնաբառի նման մի բան է։

Եթե դրանից հետո ասվի, որ "Face and fingerprint recognition are not available on this device", այսինք, ձեր համակարգչի համար հասանելի չեն դեմքի և մատնահետքի ճանաչումն անգամ այն ժամանակ, երբ սարքերը միացված են, ապա պետք է դրայվերը տեղադրեք արտադրողի կայքից և նորից փորձեք ակտիվացնել։

 

 

Սկսելու համար սեղմեք Setup և հետևեք պահանջվող քայլերին։ 

 

Windows Hello

 

Windows Hello-ն փորձարկելու համար պետք է սեղմել Windows+L՝ համակարգիչը արգելափակելու համար։ Հետո նայեք տեսախցիկին կամ դրեք ձեր մատը մատնահետքի սկաներին՝ տեսնելու՝ արդյո՞ք այն աշխատում է։ 

Ահա և վերջ։ Ցանկանում ենք հաջողություն։

28.06.2019