Ինչպե՞ս գրել ինքնակենսագրական՝ CV

Զրոյից CV գրելը կարող է շատ դժվար լինել, քանի որ պետք է պատկերացնել, թե ինչ է անհրաժեշտ ներառել ինքնակենսագրականում։ Չնայած չկա CV-ի որևէ հստակ ձևաչափ, այն պետք է ամենակարևորը համապատասխանի այն պաշտոնին, որին դիմում եք։ Ահա CV գրելու մի քանի կանոն։

 

Ի՞նչ տեղեկատվություն ներառել

CV գրելիս կան որոշ կետեր, որոնք պարտադիր պետք է ներառել։ Դրանք են՝

  • Անձնական տվյալներ։ Պետք է գրել անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար և հասցե։ Դրանք պետք է տեղադրվեն վերևում՝ լուսանկարի հետ։
  • Անձնական նշանաբան։ Այս կետը ոչ պարտադիր, բայց ցանկալի է, այն կօգնի հասկանալ ձեր ձգտումները և տարբերվել ամբոխից։
  • Աշխատանքային փորձ։ Այստեղ պետք է սկսեք ամենավերջին աշխատանքից։ Գրեք աշխատանքի վայրը, ձեր պաշտոնը, աշխատելու ժամանակը և ձեր պարտավորություններն այնտեղ։
  • Կրթություն։ Այստեղ պետք է գրեք, թե ինչ կրթություն ունեք՝ սկսելով վերջից, օրինակ, համալսարանից։
  • Ձեռքբերումներ։ Գրեք ձեր հմտությունների մասին, որոնք ձեզ կդարձնեն տվյալ պաշտոնին համապատասխան թեկնածու։
  • Հոբբիներ և հետաքրքրություններ։ Գրեք արժեք ներկայացնող բաներ, պետք չէ գրել, որ սիրում եք շփվել մարդկանց հետ։
  • Կարող եք հավելյալ տեղեկություն հաղորդել, օրինակ, այն մասին, թե ինչու եք դիմում տվյալ պաշտոնի համար։

 

Ի՞նչ բառեր ներառել ինքնակենսագրականում։

Ցանկալի բառերն են՝

  • Ճշտապահ
  • Հարմարվող
  • Ինքնավստահ
  • Աշխատասեր
  • Ստեղծարար
  • Ակտիվ
  • Վստահելի
  • Պատասխանատու

Այս բառերն ուղղակի գրելու համար չեն, պետք է այս ամենն ապացուցել ձեր ունեցած հաջողություններով։

 

Ի՞նչ պետք չէ գրել

CV-ում աշխատեք խուսափել հետևյալ բառերի կիրառությունից

  • Գերազանց հաղորդակցական հմտություններ
  • Նպատակասլաց
  • Ճկուն
  • Մոտիվացված
  • Անկախ
  • Մանրամասներին կարևորություն տվող

Իհարկե այս բառերը կարելի է նաև կիրառել, եթե կարող եք դրանք ապացուցել օրինակներով։

 

Ինչպե՞ս պետք է ներկայացնել CV-ն

  • Պետք է լինել հակիրճ՝ երկու A4 ֆորմատի թուղթը բավական է
  • Ընտրել գեղեցիկ տառատեսակ, օրինակ, խուսափեք Word Art-ից
  • Դասավորել տրամաբանական հաջորդականությամբ և բացատներով բաժանել բաժինները
  • Աշխատանքային փորձը գրել կրթությունից առաջ՝ ընդգծելու ձեր ամենաթարմ հաջողությունները
  • Ստուգել ուղղագրությունն ու քերականությունը

 

Վերջնական կետեր, որոնք կապացուցեն, որ դուք եք իսկական թեկնածուն

  • Գրեք ձեր տարբերվող հմտությունները
  • Պաշտոնի հետ կապ ունեցող հաջողությունները
  • Անձնական որակները, որոնք ձեզ ավելի համապատասխան կդարձնեն
  • Աշխատանքի պարտավորությունների գիտակցումը

 

CV կարող եք պատրաստել տարբեր ծրագրերով, ինչպես նաև ինքնուրույն։ Ահա մեկ նմուշ՝

07.03.2019