Ինչպե՞ս բեռնել Play Store-ից բացակայող հավելվածները

Երբեմն ցանկանում ենք Google Play Store-ից բեռնել որևէ հավելված, սակայն հետո տեսնում ենք, որ այն այնտեղ առկա չէ։ Ի տարբերություն iOS-ի, Android-ը թույլ է տալիս հավելվածներ տեղադրել այլ տեղերից։

Առհասարակ, խորհուրդ է տրվում չտեղադրել հավելվածներ անծանոթ ծրագրերից՝ անվտանգության ու ապահովության նկատառումներից ելնելով։

Սակայն ծրագիրը, որն առաջարկվում է, վստահելի աղբյուր է և ղեկավարվում է Android Police բլոգի կողմից։ Այն թողարկում է միայն վստահելի հավելվածներ՝ ծրագրավորված Android-ի ծրագրավորողների կողմից։

Ծրագիրը կոչվում է Apkmirror։

Որոնեք ցանկալի հավելվածը և բեռնեք այն այստեղից։

27.06.2019