Ինչպե՞ս բացել էլեկտրոնային փոստի բիզնես հասցե

Բիզնես էլեկտրոնային հաշիվը տարբերվում է սովորական էլեկտրոնային հաշվից նրանով, որ այն պատկանում է որևէ ընկերությանը կամ բիզնեսին՝ չնշելով էլ. փոստ պրովայդերի անունը՝ gmail, mail, yandex և այլն, օրինակ, [email protected]։

Նախ և առաջ տեղեկացնենք, որ բիզնես հաշիվը բացվում է դոմեյնի անվամբ՝ այսինքն ձեր կայքի անվան համաձայն։ Այն կարող եք ձեռք բերել այնտեղից, որտեղից ձեռք եք բերել ձեր դոմեյնը, օրինակ, GoDaddy, Namecheap և այլն։ Բայց քանի որ դոմեյն պրովայդերները տարբեր են, մենք ձեզ կներկայացնենք բիզնես էլ. փոստի բացումը G Suite-ով՝ gmail։

Նախ և առաջ պետք է մուտք գործեք gsuite.google.com կայք և սեղմեք get started։

Այստեղ պետք է լրացնեք ձեր տվյալները և սեղմեք next։

Լրացնելուց հետո կտեսնեք դաշտ որտեղ պետք է մուտքագրեք դոմեյնը։

Սակայն պետք է հիշել, որ ծառայությունը վճարովի է և պարզապես պետք է վճարային պլանը համեմատել ձեր դոմեյն պրովայդերի վճարային պլանի հետ։ Եթե այն ավելի մատչելի տարբերակ առաջարկի, ապա էլ. փոստի բիզնես հասցեն կարող եք բացել ձեր դոմեյն պրովայդերով։

27.02.2019