Ինչպե՞ս ակտիվացնել Windows 10-ի մուգ ռեժիմը՝ Dark Theme

Մուգ ռեժիմն առհասարակ օգնում է թուլացնել աչքերի լարվածությունը և շատ ծրագրեր արդեն մշակել են իրենց սեփական մուգ ռեժիմը։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարելի է այն ակտիվացնել Windows 10-ի համար։
Սեղմեք Start մենյուի նշանը, որը գտնվում է էկրանի ներքևի ձախ անկյունում, ապա սեղմեք կարգավորումները՝ settings։ Սեղմեք Personalization > Colors։


Սքրոլ արեք ներքև՝ Choose your default app mode բաժին և ընտրեք Dark։

Ահա և վերջ։ Սակայն պետք է հիշել, որ որոշ առանձին հավելվածներ չեն ստանա այս ռեժիմը, դրանք պետք է ակտիվացնել առանձին, իսկ որոշներն, օրինակ, մենյուն, հաշվիչը և այլն կստանան այն։

26.03.2019