Xiaomi Mi Band-ի գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Բյուջետային և հարմարավետ Xiaomi Mi Band-երը բավական մեծ տարածում ունեն և շատ գործառույթներ։ Սակայն նրա բազմաթիվ գործառույթներ այդպես էլ գաղտնի են մնացել շատերին։ Դե ինչ, եկեք պարզենք, թե որոնք են դրանք։

 

Վերահսկել զանգերն ու ծանուցումները

Xiaomi Mi Band-ով հնարավոր է զանգեր ստանալ անմիջապես ժամացույցին՝ հեռախոսը բավական հեռու թողնելով։ Կարելի է ակտիվացնել նաև ծանուցումները մնացած հավելվածներից։ Ակտիվացնելու համար պետք է գնալ Profile > Mi Band > App alerts և ավելացնել ցանկալի հավելվածները, որոնցից ուզում եք ծանուցում ստանալ։  Դե իսկ զանգերի ակտիվացումը վերևում է՝ incoming calls բաժնում։

Անջատել զանգերի վիբրացիան

Դրա համար ոչինչ չի պահանջվում, պարզապես պետք է զանգի ժամանակ դիպչել սենսորին.

 

Դնել զարթուցիչ

Բնականաբար զարթուցչը միայն վիբրացիա կունենա, քանի որ ժամացույցը չունի ձայնային գործառույթներ։ Զարթուցիչ դնելու համար պետք գնալ Mi Fit հավելված > Alarm և սեղմել Add կոճակը։

 

Հետևել քնին

Mi Band-ը նաև թույլ է տալիս հետևել քնին, սակայն եթե դուք անհանգիստ եք քնում և շատ եք շարժվում, այն այնքան էլ արդյունավետ չէ։ Քնին հետևելու համար պետք է գնալ Profile > Mi Band > Heart rate detection > Sleep assistant։ Սակայն այս գործառույթը կարող է ժամացույցից ավելի շատ էներգիա խլել։

Ստանալ քայլելու մասին հիշեցում

Եթե շատ եք նստած լինում և մոռանում եք քայլելու մասին, ապա այս գործառույթով այլևս չեք մոռանա։ Ակտիվացրեք Idle Alert գործառույթը, որը գտնվում է Band alert-ի ներքևում։

Փոփոխել շղթայի գույները

Բացի սևից Xiaomi Mi Band-ն ունի նաև այլ գույների շղթաներ, որոնք վաճառվում են տարբեր վաճառակետերում։

18.03.2019

Accessories, Huawei, Mi Band