Google-ը ներկայացրել է 999 դոլարանոց սմարթ ակնոց

Google-ը ներկայացրել է ընդլայնված իրականությամբ աշխատող ակնոց, որն արժե 999 դոլար։ Ի տարբերություն հին մոդելի, այն ստացել է նոր պրոցեսոր, բարելավված տեսախցիկ, USB-C անցք՝ արագ լիցքավորման համար և այլ թարմացումներ։

Այն ունի նաև Qualcomm-ի Snapdragon XR1 չիպ, որը նախագծված է վիրտուալ և ընդլայնված իրականության համար։

Ակնոցն ունի բիզնես ուղղվածություն՝ նախատեսված վիրաբույժների և այլ մասնագետների համար։

21.05.2019

Accessories