Gear IconX` անլար ականջակալ Samsung-ից

Gear IconX անլար ականջակալներն առաջին հայացքից աչքի են ընկնում իրենց փոքր չափերով, սակայն նրանք բավական հարմարավետ են։ Դե ինչ, եկեք բացահայտենք նրա բոլոր կողմերը։

 

Մարտկոց

Անշուշտ անլար ականջակալի դեպքում ամենակարևորներից է մարտկոցի դիմացկունությունը։ Նախորդի համեմատ մարտկոցի աշխատանքը բավականին բարելավվել է՝ հասնելով 5 ժամի։ Մոտ 10 րոպե լիցքավորելով կարող եք օգտագործել շուրջ մեկ ժամ։

 

Ժեստեր

Ականջակալներն աշխատում են ժեստերով՝ կարող եք միացնել, կանգնեցնել երաժշտությունը մեկ հպումով, կրկնակի հպումով բաց թողնել երաժշտությունը կամ պատասխանել զանգին, իսկ եռակի հպումով կբացվի նախորդ երաժշտությունը։ Կարող եք վերև-ներքև սահեցնելով կարգավորել նաև ձայնը, իսկ սեղմած պահելով՝ բացել մենյուն։

 

Հնչողություն

2-րդ սերնդի Samsung Gear IconX -ում բարելավվել է նաև հնչողությունը, սակայն դեռ աշխատելու տեղ կա, հատկապես, երբ համեմատում ենք նույն գնի (200$) լարով ականջակալների հետ։

 

 

Ֆիթնես գործառույթներ 

Ականջակալն ունի նաև ֆիթնես գործառույթներ՝ կալորիաների հաշվարկ, ֆիզիկական պարապմունքների ցուցիչներ և շատ ավելին։ 

 

02.02.2019

Ականջակալ, Gear IconX, Samsung