Apple Watch Series 3, թե՞4: Ի՞նչն է փոխվել

Պատրաստվում եք գնել Apple Watch, սակայն չեք կողմնորոշվում՝ արժե՞ ավել վճարել առաջին հայացքից այնքան էլ չտարբերվող նոր մոդելի համար։ Եկեք պարզենք միասին։ 

Պարամետրերին նախ ծանոթանանք համառոտ։

 Սերիա 3Սերիա 4
ԳինՍկսած $279 (GPS) կամ $379 (cellular)Սկսած $399 (GPS) կամ $499 (cellular)
Մարտկոց18-24 ժամ18-24 ժամ
Չափեր38մմ, 42մմ40մմ, 44մմ
Էկրանի չափեր272 x 340 (38մմ), 312 x 390 (42մմ)324 x 394 (40մմ), 368 x 448 (44մմ)
OSwatchOS 5.1watchOS 5.1
ՋրակայունությունՄինչև 50 մետր (swim-proof)Մինչև 50 մետր swim-proof)
GPSԱյոԱյո
Սրտի աշխատանքի չափումՍրտի աշխատանքի օպտիկական սենսորՍրտի աշխատանքի օպտիկական և էլեկտրական սենսոր
Բջջային վճարումներApple PayApple Pay
Հատուկ գործառույթներ Մարդու ընկած լինելու հայտնաբերում, low ECG հավելված

Գինը

Ժամացույցի նոր մոդելը բնականաբար ավելի թանկ արժե։ Հայաստանում այն սկսվում է մոտ 250.000 ՀՀ դրամից, իսկ հին մոդելը՝ 190.000 ՀՀ դրամից։

 

Էկրան

4-րդ սերիայի ժամացույցի էկրանն ավելի մեծ է՝ հասնելով շրջանակներին։ 40մմ-ն ունի 394 x 324 էկրան, որն ավելի մեծ է 3-րդ սերիայի 42մմ-անոց 312 x 290  էկրանից։ Դե իսկ 44մմ-անոց ժամացույցն ունի 368 x 448 OLED էկրան, որը շատ գեղեցիկ և հարմարավետ է աշխատելու համար, սակայն պետք է նաև համապատասխանի ձեր դաստակի չափին։

Գույներ

4-րդ սերիայի ժամացույցը հասանելի է չժանգոտվող պողպատե և ալյումինե եզրերով և երեք գույնով՝ արծաթագույն, տիեզերական մոխրագույն կամ սև և ոսկեգույն։ Մինչդեռ  3-րդ սերիայի ժամացույցը հասանելի է արծաթագույն և տիեզերական մոխրագույն ալյումինով, թեև հազվադեպ կարելի է գտնել նաև ոսկեգույն ալյումինե եզրերով տարբերակը։

Ֆիթնես և առողջություն

Նախորդ սերիայի ժամացույցը շատ որակյալ ֆիթնես թրեքեր է՝ ջրկայուն լինելու առանձնահատկությամբ։ Այս ամենը փոքր-ինչ բարելավվել է նոր սերիայի ժամացույցում։ Նաև ավելացել է մարդու ընկած լինելու բացահայտման գործառույթը, որը կարող է օգնել տարեց մարդկանց։ Երբ մարդն ընկնում և անշարժ է մնում շուրջ մեկ րոպե, ժամացույցը մոտակա շտապօգնությանն ավտոմատ ուղարկում է նրա գտնվելու վայրը։  Դե իսկ ECG հավելվածով ֆիթնես թրեքինգը կատարվում է ավելի ճշգրիտ։

 

Արագություն

4 -րդ սերիայի ժամացույցն ավելի արագ է, քան նախորդը, և դա այդպես էլ պետք է լիներ։ Օրինակ՝ ավելի արագ է բացվում «քարտեզներ» հավելվածը, Siri-ին արձագանքում է դաստակը բարձրացնելուն և խոսելուն պես, իսկ նախորդ մոդելում պետք է սեղմել պտուտակը կամ ասել "Hey Siri"։

Մարտկոց

Երկու ժամացույցներն էլ ունեն 18 ժամ աշխատող մարտկոց կամ մի փոքր ավելի, եթե չեք մարզվում։ Հետևաբար, այստեղ տարբերություն ընդհանրապես չկա։

 

Ամփոփելով կարող ենք ասել, որ  3-րդ սերիայի ժամացույցը հիմնականում նորից տարբերվում է էկրանի չափով և դիզայնով, իսկ ներքին փոփոխություններն այդքան էլ խոշոր չեն, եթե հաշվի առնենք գնային տարբերությունը։ Պարզապես նոր ժամացույցի սենսորներն ավելի զգայուն են, ինչպես նաև ավելացել է մարդու ընկած լինելու բացահայտման գործառույթը։ Հիշեցնենք նաև, որ երկու ժամացույցներն էլ կարող են թարմացվել վերջին ծրագրով։

08.02.2019

AppleWatch , Series 3, Series 4