Apple-ը չի թողարկի անլար լիցքավորման AirPower

Apple-ը հայտարարել է, որ չի թողարկի անլար լիցքավորման AirPower, որով հնարավոր կլիներ մի քանի սարք անլար լիցքավորել միանգամից։ Ընկերությունը նշել է, որ երկարատև ջանքերից հետո եկել են այն եզրակացության, որ AirPower-ը չի համապատասխանի իրենց բարձր ստանդարտներին և ներողություն է խնդրել նրանցից, ովքեր մեծ անհամբերությամբ սպասում էին դրան։ Սակայն, նրանք հավատում են, որ ապագան անլար է և շարունակելու են նպաստել նման տեխնիկայի զարգացմանը։

Սարքի մասին արդեն խոսել էինք, կարող եք կարդալ այստեղ։

30.03.2019

Accessories, Լուրեր