Apple-ը ներկայացրել է նոր Beats Powerbeats Pro անլար ականջակալ

Apple ընկերության Beats բաժանմունքը ներկայացրել է Beats Powerbeats Pro անլար ականջակալը, որն արժե 250 դոլար։

Այն ունի Apple H1 չիպ, աշխատում է 9 ժամ առանց պատյանի, իսկ պատյանով՝ 24։ Կարողանում է լիցքավորվել նաև Fast Fuel արագ լիցքավորման տեխնոլոգիայով. 5 րոպեում այն լիցքավորվում է 1,5 ժամվա աշխատանքի չափ, սակայն չունի անլար լիցքավորում։ 

Ականջակալն աշխատում է Siri ձայնային օգնականի միջոցով, չունի ջրակայունության IPX գնահատական, սակայն դիմանում է քրտինքից առաջացած խոնավությանը։ Այն նաև ավելի հարմար է տեղավորվում ականջներում՝ հարմարավետություն պարգևելով մարզվել սիրողներին։

Այն աշխատում է նաև Android-ի հետ և խլացնում են դրսի աղմուկը։

04.04.2019