Apple-ը կթողարկի AirPods 2

2019-ին սպասվում է նոր AirPods-ի թողարկում, որը կունենա ավելի շատ գործառույթներ և կարժենա մոտ այնքան, որքան նախորդը՝ 159$։

Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ AirPods 2-ով հնարավոր կլինի չափել սրտի աշխատանքը և օգտագործել այն որպես ֆիթնես տրեքեր, ինչպես Apple Watch-ը։

Սպասվում է նաև, որ նոր ականջակալները կլինեն ջրադիմացկուն և կունենան ավելի լավ Bluetooth կապ՝ շնորհիվ W2  չիպի, որը տեղադրված է նաև Apple Watch 3-ում։

Սակայն այս ամենն ուղղակի բամբասանք է, և Apple-ի կողմից չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն։

24.01.2019

Apple, AirPods, Աքսեսուարներ , Ականջակալ