Apple-ը կթողարկի՞ անլար լիցքավորման AirPower

 

AirPower-ն անլար լիցքավորման սարք է, որը վերջ կդնի լիցքավորման լարերից առաջացած խառնաշփոթին։ Այն թույլ կտա լիցքավորել iPhone-ը, Apple Watch-ը և AirPods-ը միանգամից։ Այդ մասին Apple-ը խոսել է դեռևս iPhone X-ի թողարկամ ժամանակ, սակայն մանրամասներ այդպես էլ չեն ներկայացվել։ 

Հիշեցնենք,  որ AirPower-ով կարող է լիցքավորվել iPhone 8-ից հետո թողարկված սմարթֆոնները, Apple Watch Series 3-ից սկսած ժամացույցները և նոր AirPods պատյանով ականջակալները։ Դե իսկ թողարկման ժամանակի ու գնի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Սակայն պարզ է, որ այս սարքին շատերն են սպասում։

02.02.2019

AirPower, Apple, iPhone , Apple Watch, AirPods