15 բան, որ կարող եք անել iPhone-ի ականջակալներով

Ականջակալները շատերի համար անբաժան իր են դարձել, սակայն կան որոշ գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն։ Դե ինչ, եկեք պարզենք

 

Երաժշտություն

  • Երաժշտությունը միացնելու կամ դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Երաժշտությունը բաց թողնելու համար երկու անգամ սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Երաժշտության սկիզբ կամ նախորդ երաժշտություն գնալու համար երեք անգամ սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Երաժշտության տեմպն արագացնելու համար երկու անգամ սեղմեք և սեղմած պահեք մեջտեղի կոճակը։
  • Շատ ավելի արագացնելու համար երեք անգամ սեղմեք և սեղմած պահեք մեջտեղի կոճակը։

 

Զանգեր

  • Ձեռքերը հեռու տարեք և խոսեք ականջակալի բարձրախոսով։
  • Զանգին պատասխանելու համար սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Անջատելու համար կրկին սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Զանգը բաց թողնելու համար երկու վայրկյան սեղմած պահեք մեջտեղի կոճակը։
  • Երկրորդ զանգին պատասխանելու և առաջին զանգը սպասեցնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Զանգերը փոխելու համար սեղմեք մեջտեղի կոճակը։
  • Մեկ զանգն ավարտելու և մյուսին անցնելու համար երկու վայրկյան սեղմած պահեք մեջտեղի կոճակը։
  • Երկրորդ զանգը բաց թողնելու համար երկու վայրկյան սեղմած պահեք մեջտեղի կոճակը։

 

Siri

  • Siri-ն ակտիվացնելու համար սեղմած պահեք մեջտեղի կոճակը։

 

Տեսախցիկ

  • Նկարելու համար սեղմեք ձայնի կոճակներից որևէ մեկը։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

10.02.2019

Ականջակալ, iPhone , Գործառույթներ, Խորհուրդներ